Փրկարարները որոնում են Բյուրեղավանի բնակչին, ով հեռացել է տանից՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ Գ. Մ.-ը (ծնվ. 1948 թ.) ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնիի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը իրականացվել են Գ.Մ.-ի որոնողական աշխատանքներն, ինչը ավարտվել է անարդյունք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ