Պոլ Պոգբան` պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ (լուսանկար)
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մասին: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պոգբայի հետ կնքվել է պայմանագիր 5 տարի ժամկետով և մեկով երկարաձգելու հնարավորությամբ:
Ֆուտբոլիստը հաջող անցել է բուժզննումը:
«Անչափ ուրախ եմ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս ակումբը միշտ իմ սրտում իր առանձնահատուկ տեղն է ունեցել: Ես անհամբերությամբ սպասում եմ Ժոզե Մոուրինյուի հետ աշխատանքի մեկնարկին»,- «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել է Պոգբան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու