Պոգբայի տրանսֆերը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տեղափոխությունը
Սպորտ
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի`«Յուվենտուսից» «Յունայթեդ» տեղախությունը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 23-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր:
Մանչեսթերյան թիմը հաստատել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 105 մլն եվրո: Արդյունքում Պոգայի տեղափոխությունը գերազանցեց Գարեթ Բեյլի տրանսֆերին, ով 2013 թ. «Տոտենհեմից» 101 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Ռեալ»:
Երրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերն է «Մանչեսթեր Յունայթեդից»` «Ռեալ» (94 մլն եվրո):
Նշենք` Պոգբան 2012 թ. «Յուվենտուս» էր տեղափոխվել հենց «Մանչեսթե Յունայթփեդից»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու