«Սասնա ծռերի» գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի 6 երեխան կանգնած են օթևանը կորցնելու վտանգի առաջ
Իրավունք
Ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքը Երևանում վարձով է բնակվում։ Ընտանիքի միակ եկամուտը Մհերի թոշակն էր։ Նրա ձերբակալությունից հետո ընտանիքի անդամները կանգնել են փաստի առաջ և մոտ օրերս կարող են վարձով բնակարանն էլ կորցնել։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մհերի որդին՝ Տիգրանը: Նա ավելացրեց նաև, որ բացի այն, որ բնակարանի վարձը չեն կարողանում վճարել, բնակարանի տերերը որոշել են վերանորոգել տունը, Մհերի ընտանիքն էլ պետք է շուտափույթ լքի այն:
Հուլիսի 24-ի երեկոյան, 19:00-ի սահմաններում ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել էր ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Մհեր Մազմանյանը, նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին