Փորձել է հարիֆցնել ճանապարհային ոստիկանությանը
Իրավունք
Սա ինչ-որ առումով նույնիսկ զավեշտի հասնող դեպք է: Երևանում մեքենա վարող Ռուբեն Ազիզյանը հավանաբար շատ է ՃԵԿ-ի պահանջների խախտումներ թույլ տվել, հայտնվել երթևեկությունը վերահսկող տեսախցիկների օբյեկտիվում և իրար ետևից ստացել վարչական տուգանքներ վճարելու վերաբերյալ ծանուցագրեր: Մի օր էլ զահլեն գնացել է և որոշել է այդ գլխացավանքից պրծնել իր հնարամտությամբ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա Երևանի Պուշկին և Տերյան փողոցների խաչմերուկում իր կողմից շահագործվող «Բիդ» մակնիշի ավտոմեքենայի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից տրված հաշվառման համարանիշների P և Օ տառերին սև կպչուն թաղանթներով լրացումներ կատարելու եղանակով P տառը ձևափոխել է R տառի, իսկ Օ տառը Q տառի, այսինքն՝ այդ կերպ աղավաղել է իրական հաշվառման համարանիշների տվյալները: Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության, Ռ. Ազիզյանը վարչական իրավախախտումներից խուսափելու նպատակով կեղծված հաշվառման համարանիշերով շահագործել է հիշյալ ավտոմեքենան:
Վերը նշված արարքի համար Ռուբեն Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին մասի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին