Մեկնարկեց Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը
Իրավունք
Վերաքննիչ դատարանում քիչ առաջ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի կալանքի վերացման մասին վերաքննիչ բողոքի քննությունը։
Նշենք, որ օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ որպես նախնական խափանման միջոց կալանք նշանակելն անհիմն էր, և դատավորը փաստացի քաղաքական պատվեր էր կատարում. «Մենք էլ կարող ենք բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որ Արարատ Խանդոյանը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից ներկա է գտնվել, նա պետությունից փախչելու որեւէ տեղ չունի»։
Դատարանի բակում են հավաքվել Խանդոյանների հարազատները, մտերիմներն ու «Սասնա ծռեր» խմբի աջակիցները: Այստեղ է նաեւ Խանդոյանների մայրը՝ Ռիմա Խանդոյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու համար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին