«Կոշ» ՔԿ հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են շագանակագույն և կանաչ զանգվածներով փաթեթ
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 11-ին'ժամը 8.45-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՔԿ հիմնարկի բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար 5.8 գրամ քաշով շագանակագույն և 38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին