Անդրիաս Ղուկասյանը ցանկանում է ներկա գտնվել դատական նիստին
Իրավունք
Հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց։
Պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ Անդրիաս Ղուկասյանը ցանկություն է հայտնել ներկա գտնվել դատական նիստին։ Իրենք միջնորդություն են ներկայացրել այդ առնչությամբ, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց։
Նշենք, որ Ա․ Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և իր նկատմամբ կատարվող այս գործողությունները համարում է քաղաքական հետապնդում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին