Պավել Մանուկյանին վաղը Դատապարտյալների հիվանդանոցում կվիրահատեն․ պաշտպանը դեմ է
Իրավունք
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանին վաղը՝ օգոստոսի 19-ին, Դատապարտյալների հիվանդանոցում կվիրահատեն։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց ասաց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Վաղը նախատեսվում է նրա վիրահատությունը։ Բնականաբար ես դեմ եմ դրան, որ Դատապարտյալների հիվանդանոցում անեն վիրահատությունը։ Բայց ես լսեցի բժշկական կենտրոնի ղեկավարի խոսքն, ով նշեց, որ այնտեղ կան բոլոր պայմանները վիրահատությունն անելու համար»,- հավելեց պաշտպանը։
Իսկ Պավել Մանուկյանի որդու՝ դատարանում ներկա լինելու միջնորդության վերաբերյալ, Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանը բավարարել է իրենց միջնորդությունը և դատական նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը։ Նիստին ներկա կլինի նաև Արամ Մանուկյանը։ «Արամ Մանուկյանն անբասիր անուն ունի, նա հայրենասեր տղա է։ Նա չի կարող փախնել, երբ իր անձնագիրը նախաքննական մարմինի մոտ է, դա բացառվում է։ Դրա համար մենք պահանջելու ենք, որպեսզի կալանքը փոխվի»։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին