Տմարդություն` ինտիմի շահարկմամբ
Իրավունք
Անձի հանցագործ լինել-չլինելը դատարանն է որոշում, և այս դեպքում էլ է այդպես լինելու, բայց տվյալ արարքի (առանձնապես խոշոր չափերով շորթման) բարոյական գնահատման առումով վերնագրում տված գնահատականը մեկին մեկ համապատասխանում է իրականությանը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Սահակյանը ուրիշից գումար շորթելու դիտավորությամբ, իր և համաքաղաքացի Կարինե Մաթևոսյնի միջև նախկինում եղած ինտիմ կապի մասին տեղեկությունները վերջինիս հարազատներին որպես արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ մարտ ժամանակահատվածում Կ. Մաթևոսյանից պահանջել է 8200 ԱՄՆ դոլար, որից 6200 ԱՄՆ դոլարը ստացել է:
Քննությամբ պարզվել է նաև, որ Ա. Սահակյանը վերոնշյալ գումարով չի բավարարվել: Ըստ մեղադրական եզրակացության, նա տեղեկանալով, որ Կ. Մաթևոսյանի ամուսինն արդեն տեղյակ է իր և կնոջ միջև եղած նախկինում եղած ինտիմ կապի մասին, հեռախոսային խոսակցության ընթացքում նշված տեղեկությունները երեխաներին որպես Կ. Մաթևոսյանին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառանլիքով, վերջինիս ամուսնուն ներկայացրել է 600 000 դրամ իրեն հանձնելու պահանջ:
Վերը նշված արարքների համար Արթուր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի («Շորթումը») 2-րդ մասի 3.1 կետի և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին