Շահեն Հարությունյանի խափանման միջոցը, հավանաբար, կփոխեն
Իրավունք
Երեկ Ոստիկանության աշխատակիցները գնացել են Շահեն Հարությունյանի բնակարան, խոսել Շահենի մայրիկի հետ: Զրույցի ընթացքում Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ, հավանաբար, Շահենի խափանման միջոցը կփոխեն, քանզի վերջինս փոխելով բնակչության վայրը, խախտել է պայմանական ազատազրկման կանոնները:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը և հավելեց. «Ես բնակության հասցե չեմ փոխել, դա ընդամենը սին պատճառաբանություն է, մի քանի օրով Ազատության հրապարակ տեղափոխվելը դեռ բնակության հասցեի փոփոխություն չէ»:
Հիշեցնենք՝ Շահեն Հարությունյանը օգոստոսի 17-ից գտնվում է հացադուլի մեջ և պահանջում է ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին