Գնացել է «Ինֆինիտին» այրելու, տերը մի կերպ է փրկել հրկիզվող ավտոմեքենան
Իրավունք
Քրեական լրահոսում և, ընդհանրապես, մեր կյանքում, ցավոք, հաճախ են հանդիպում դեպքեր, որոնք միմյանց նկատմամբ թշնամանքի, ատելության, անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումներ են: Ստորև ներկայացվող դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 13-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում, այսինքն` այն օրը, երբ հին տոմարով Նոր տարին էր:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում դատված Դավիթ Շահումյանը նշված օրը ժամը 2-ի սահմաններում Շահունի Շուշանյանին պատկանող, 6 300 000 դրամ արժողության գույքը` «Ինֆինիտի FX-35» մակնիշի ավտոմեքենան հրկիզման եղանակով վնասելու ուղղակի դիտավորությամբ գնացել է Երևանի Գրիբոյեդով փողոցի թիվ 1ա շենքի բակ, որտեղ բենզինը լցրել է մեքենայի վրա և այրել այն: Սակայն, մեքենան ամբողջությամբ չի այրվել, քանզի տուժող Շ. Շուշանյանի միջամտությամբ, դույլերով ջուր լցնելու եղանակով հաջողվել է կրակը մարել: Հրկիզման հետևանքով վնասվել են մեքենայի առջևի կողմի անվաթևը, վարորդի դուռը և շարժիչի ծածկոցը' պատճառելով 650 000 դրամի գույքային վնաս: Ըստ մեղադրական եզրակացության, Դ. Շահումյանին չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում:
Վերը նշված արարքի համար Դավիթ Շահումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հանցափորձը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին