Վարուժան Ավետիսյանը և Արեգ Կյուրեղյանը կմնան կալանքի տակ
Իրավունք
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի որոշումը' «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ Արեգ Կյուրեղյանը և Վարուժան Ավետիսյանը դատական նիստին ներկա չեն եղել, թեպետ Կյուրեղյանը ցանկացել է մասնակցել իր բողոքի քննությանը։ Դատարանի դահլիճը լքել էր նաև պաշտպան Մուշեղ Շուշանյանը, դատավարը որոշումը կայացրել է առանց պաշտպանի։
Վերաքննիչ դատարանը մերժել է նաև «Սասնա ծռեր»-ի մեկ այլ անդամի՝ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին