«Միայնակ գայլ»-ի բողոքը՝ Վերաքննիչ քրեական դատարանում (թարմացվող)
Իրավունք
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը, մասնավորապես, նշելով հետևյալը. «Խանդոյանը կալանավորվել է «Շտապ օգնության» տուժող ճանաչված երեք բժիշկների ցուցմունքի հիման վրա, ինչը բավարար հիմք չէ։ Մենք դիմել ենք վերաքննիչ դատարան և վիճարկում ենք հիմնավոր կասկածը։ Կալանավորման հիմքերը բացակայում են, մենք պահանջելու ենք գրավ կիրառել, որը ևս նախկինում մերժվել էր: Վերաքննիչ դատարանն այսօր պետք է որոշում կայացնի այդ հարցում ևս»։
Ղարագյոզյանը նաև հավելեց, որ բժիշկների ներսում գտնվելու ժամանակ Խանդոյանը եղել է բուժօգնություն ստացողի կարգավիճակում և նրա դեմ ուղղված մեղադրանքը պարզապես հակատրամաբանական է։
Հիշեցնենք, որ Ա․ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Խանդոյանի փաստաբանը տեղեկացրեց. «Խանդոյանն այսօր դիմում էր գրել և ցանկացել ներկա գտնվել դատական նիստին, ուստի դատարանը որոշում կայացրեց դատը հետաձգել մինչև օգոստոսի 24-ը, ժամը 16։00-, որպեսզի Խանդոյանի՝ դատին ներկա լինելու պահանջը բավարարվի»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին