Երբ ոստիկանն է անցել պաշտոնեական լիազորությունները և բռնություն գործադրել
Իրավունք
Այսպիսինները ոստիկանությունում աշխատելու իրավունք չունեն, և այդ մասին քանիցս ասել է հենց ինքը՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Գոռ Տերզիկյանը 2013 թվականից աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի ոստիկանության 3-րդ (հատուկ) գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ոստիկան, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներով օժտված է եղել հասարակական կարգը պահպանելու, հասարակական անվտանգությունն ապահովելու, անձի կյանքն ու առողջությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու պարտականություններով:
Սակայն, ինչպես պարզվել է քրեական գործի նախաքննությամբ, Գ. Տերզիկյանը հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա պաշտոնեական լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:
Վերը նշված արարքի համար Գոռ Տերզիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») 2-րդ մասով: Նույն քր. գործի շրջանակում նշված հոդվածի 2-րդ մասով ու նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Պետրոս Քյուրտյանին, որը 2014 թվականից աշխատել է հիշյալ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում որպես ոստիկան:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին