«Իմ պաշտպանյալին բռնության են ենթարկել և ծեծել». Տիգրան Եգորյան
Իրավունք
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի կալանքը վերացնելու մասին բողոքը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ավելացնելով, որ որոշման մասին երեկ երեկոյան են տեղեկացել, սակայն որոշումը իրենց դեռևս չեն ուղարկել։
Չնայած նրան, որ ոստիկանությունը հուլիսի 27-ին հայտարարել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել «Սասնա ծռերի» անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը, սակայն փաստաբանը պնդում է, որ ոստիկանությունը Արամ Հակոբյանին բռնությունների և ծեծի է ենթարկել. «Իմ պաշտպանյալին բռնության են ենթարկել և ծեծել»,- ասաց Եգորյանը:
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին