Ղումաշյանի չտված «ցուցմունքը» օգտագործվեց իր դեմ
Իրավունք
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վահագն Ղումաշյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանի՝ Ղումաշյանի խափանման միջոցը փոխելու մասով վերաքննիչ բողոքը:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկուհի Հարությունյանը, մասնավորապես նշելով, որ Ղումաշյանի անազատության մեջ գտնվելը բառացիորեն դատարանի քմահաճության հետևանքն է.
«Դատարանը գտնվում է երկու քարի արանքում և չի համարձակվում արդար որոշում կայացնել՝ վախենալով դրան հաջորդող վերահաս վտանգից։ Այս ամենը հաստատելու է գալիս այն փաստը, որ չնայած Ղումաշյանը չի ներգրավվել ոչ մի քննչական գործունեության մեջ, մասնավորապես, Ղումաշյանին չեն հարցաքննել, երեկ դատարանը հղում կատարելով Վահագն Ղումաշյանի ցուցմունքին՝ մերժեց վերաքննիչ բողոքը» ։
Փաստաբանը նաև հավելեց. «Վահագն Ղումաշյանն առհասարակ չի եղել դեպքի վայրում, կոնկրետ մարդիկ տեղեկություններ են ներկայացնում, թե որ ժամին Վահագնը որտեղ է եղել: Ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա անմեղությունը»։
Հիշեցնենք ՝ Վահագն Ղումաշյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություններ կատարելու մեջ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին