Ո՞ւր են պահպանակները. ակնոցն իրեղեն ապացույց է, պահպանակը` ո՞չ
Իրավունք
Նախաքննական մարմինն առգրավվել է Արայիկ Խանդոյանի ակնոցը` պատճառաբանելով, թե դա իրեղեն ապացույց է: Այն վերադարձվել է միայն փաստաբան Արա Ղարագյոզյանի բողոքից հետո: Սակայն, վերջինիս հավաստմամբ, եթե նմանատիպ խիստ մոտեցում է ցուցաբերվում նախաքննական պրոցեսներին` ինչո՞ւ «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդում գրեթե բոլոր պաշտոնատար անձանց դարակներում հայտնաբերված հարյուրավոր պահպանակները չեն առգրավվել:
Նշենք նաև, որ դատական նիստերից մեկի ժամանակ այս հարցը բարձրացրել էր հենց Խանդոյանը` բարկանալով դատավորի այն դիտարկումից, թե իր ակնոցն իրեղեն ապացույց է:
Ի վերջո, Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի պնդմամբ, հարց է առաջանում ոչ միայն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ կիրառվող սելեկտիվ արդարադատության տեսանկյունից, այլև ոստիկանների մասով, թե ինչով են նրանք զբաղվել այդ գնդում :
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ ոչ մի հիմք չկա Արայիկ Խանդոյանի կալանավորման համար, և դատարաներն ուղղակի «վերևից» իջեցված խնդիր են կատարում:
Մեր հարցին ի պատասխան` անդրադառնալով Ծաղկահովիտ hամայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու Խանդոյանի ցանկությանը` փաստաբանը նշեց, որ դա Խանդոյանը անում է ի պատասխան իր համագյուղացիների կողմից գրված բազում նամակների, ովքեր իրենց խնդրել են գնալ նման քայլի:
Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
Միքայել Նազարյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին