Արամ Պետրոսյանին պաշտպանող կողմը գանգատարկել է նրա կալանքը
Իրավունք
Գործարար Արամ Պետրոսյանին պաշտպանող կողմը, որը Մոսկվայի Բոլշայա Նիկիտսկայա փողոցում՝ Սիթիբանկի բաժանմունքում պատանդներ էր վերցրել, գանգատարկել է նրա կալանքը: Այդ մասին օգոստոսի 29-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:
«Այսօր մենք Պետրոսյանին կալանքի տակ վերցնելու վճռափոխության գանգատ տվեցինք: Մենք նշել ենք, որ Պետրոսյանը որեւէ մեկին վնաս պատճառելու մտադրություն չի ունեցել, դա հետեւում է այն բանից, որ այդ արարքին նա գնացել Է առանց զենքի, շինծու ռումբով, հենց որ եկել են մամուլի ներկայացուցիչները, նա անմիջապես սկսել է բաց թողնել պատանդներին»,- ասել է դատապաշտպանը:
Նաեւ պաշտպանող կողմը նշում է, որ Պետրոսյանն ավելի վաղ հանցագործություններ չի կատարել, իսկ նրա խնամքի տակ է ծեր, հիվանդ մայրը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին