Հայաստանն Իրան կարտահանձնի ութ դատապարտյալի
Իրավունք
Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի ութ դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:
Քաշքավին տեղեկացրել է, որ դատապարտյալները կժամանեն Իրան առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ' մարտին, իրանցի վեց դատապարտյալներ ևս Հայաստանի բանտերից արտահանձնվել էին Իրանին:
Հայաստանից 2015 թվականի մարտի 21-ից արտահանձնվել է իրանցի 27 դատապարտյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է Հայաստան կատարած այցի ժամանակ ապօրինի դեղամիջոցներ փոխադրելու մեջ: Ներկայում Հայաստանում բանտարկված են Իրանի 32 քաղաքացի:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին