Խմբակային բռնաբարության փորձը ձախողվել է
Իրավունք
Այժմ ընթացող դատավարության նյութերին ծանոթանալով, պարզ է դառնում, որ Տավուշի մարզում խմբակային բռնաբարության փորձը ձախողվել է արիասիրտ մի մարդու միջամտության շնորհիվ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վահագն Ամիրյանն Անդրանիկ Իսախանյանի և Արարատ Խաչատրյանի հետ 2015թ. հուլիսի 25-ին, ժամը 01:30-ի սահմաններում Իջևան քաղաքի ավագ դպրոցին հարակից տարածքում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Մ. Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, փորձել են վերջինիս կամքին հակառակ նրա հետ ունենալ սեռական հարաբերություն: Մասնավորապես' Վահագն Ամիրյանը, ըստ մեղադրական եզրակացության, քաշքաշել, ապտակել և բռնության գործադրման սպառնալիքներ է տվել Մ. Հ.-ին, սակայն այդ պահին իրենց մոտեցած Ատոմ Հաթամյանի դիտողությունից հետո դադարեցրել են իրենց հանցավոր գործողությունները, իսկ Մ. Հ.-ն դիմել է փախուստի: Այս ամենի շնորհիվ, այսինքն' հիշյալ եռյակի կամքից անկախ հանգամանքների բերումով, հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Վերը նշված արարքի համար Վահագն Ամիրյանին, Անդրանիկ Իսախանյանին և Արարատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի (բռնաբարության հանցափորձը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով: Նրանցից Վահագն Ամիրյանն ու Արարատ Խաչատրյանն անչափահասներ են:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին