Ինչու Անդրեաս Ղուկասյանին ազատ չեն արձակում
Իրավունք
Առաջին ատյանի դատարանը կքննի Սարի թաղի դեպքերի ժամանակ ձերբակալված Անդրեաս Ղուկասյանի փասատաբան Կարեն Մեջլումյանի՝ պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին հայցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը, ավելացնելով, որ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 7-ին:
Փաստաբանը անդրադառնալով այն փաստին, թե հուլիսի 29-ի Սարի թաղի գործով ձերբակալվածների մի մասն արդեն ազատ է արձակվել, իսկ Անդրեասը՝ ոչ, մեկնաբանեց որ վերոհիշյալ գործերում ուղղակի ներգրավված են եղել ավելի բարեխիղճ դատավորներ։ Մեջլումյանը ոչ հերքեց ոչ էլ հաստատեց շրջանառվող այն տեսակետը, որ Ղուկասյանին ազատ չարձակելու պատճառը նրա հացադուլը չդադարեցնելու որոշումն է:
Հիշեցնենք՝ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռերի» աջակիցների երթը։ Ըստ մեղադրանքի՝ «Ոտքի Հայաստան»-ի անդամ Անդրեաս Ղուկասյանը զանգվածային անկարգություններ է կազմակերպել։
Միքայել Նազարյան


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին