Ինչ «զրույց» է ունեցել քննիչը «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանի հետ
Իրավունք
Փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտարարություն են տարածել, որում ասված է.
«2016թ. սեպտեմբերի 6-ին, ժամը 12։00-ի սահմաններում, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի «դատարան տեղափոխվելու» պատրվակով ՀՀ ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Ա.Հակոբյանը տեղափոխվել է
ծառայության 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը։
Ա.Հակոբյանի՝ պաշտպաններին անհապաղ հրավիրելու պահանջին, նրան ընդունած քննիչը պատասխանել է, թե իբր չի կարողանում նրանց հետ կապվել, քանի որ նրանց հեռախոսներն անհասանելի են։ Սա այն պարագայում, երբ Ա.Հակոբյանի երկու պաշտաապանները նույն ժամանակահատվածում գտնվել են նույն քննչական մարմնի վարչական շենքի 2-րդ հարկում, մասնակցել են իրենց այլ վստահորդների հարցաքննությանը։ 6 ժամից ավել ՀՀ ՀՔԾ-ում պահվելուց, քննիչի հետ «զրույց» ունենալուց հետո, Արայիկ Հակոբյանը կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հատուկ քննչական ծառայության նման գործելաոճն անընդունելի է, վկայում է այն մասին, որ իր առջև դրված պահանջների լուծումը չտեսնելով օրինականության դաշտում, քննչական մարմինը փորձ է կատարում գործի դնել օրենքից դուրս գտնվող մեթոդներ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, գործել բացառապես օրենքով սահմանված կարգով, միջոցներով ու մեթոդներով: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին