Ահա թե ինչ է արել «Ֆանտազիա» նավով դեպի Եվրոպա կայանալիք ճանապարհորդությանը մասնակից դարձնելու փոխարեն
Իրավունք
Ցավոք, հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ, ի տարբերության արևմտյան զարգացած երկրների, որտեղ իսկապես կիրառվում են էական զեղչեր, այստեղ մատչելի գների մասին տեղեկություն լսելով, չպետք է անմիջապես գայթակղվել: Պետք է լավ հետաքրքրվել, լավ ծանրութեթև անել որոշում կայացնելուց առաջ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «ԷՅՋ-Դի-ԷՅ պրոդակշն» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Վարդանյանը, այդ ընկերության գործունեության շրջանակներում, գործով չպարզված հովանավորի օգնությամբ նկարահանումներ իրականացնելու համար, իր հետ մատչելի գներով ևս 15 անձանց 2015թ. նոյեմբերի 1-ին «Ֆանտազիա» նավով դեպի Եվրոպական երկրներ կայանալիք ճանապարհորդությանը որպես նկարահանող խմբի անդամներ մասնակից դարձնելու նպատակով, «Կանադա Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրեն Հայանե Կանդարյանից ինչպես փոխանցումով, այնպես էլ կանխիկ կերպով ստացել է ընդհանուրը 8400 ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 085 600 դրամ: Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, Հ. Վարդանյանը չկարողանալով իրականացնել մտադրությունը, անձնական ու այլ կարիքների համար յուրացմամբ հափշտակել է իր վստահությանը հանձնված գումարը, Գայանե Կանդարյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Վերը նշված արարքի համար Հայկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին