«Ժողովուրդ». Համաներումից բացի՝ մի շարք դատապարտյալների ևս ներում կշնորհվի
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համաներումից բացի՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է անհատական ներումներ շնորհել մի շարք դատապարտյալների, որոնց վրա համաներումը չի տարածվելու։ Ըստ լուրերի՝ ներման արժանացածների մեջ կլինեն նաև ցմահ դատապարտվածներ։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին նախագահականում քննարկվում է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանին ներում շնորհելու հարցը։ Վերջինս այդ պատժին էր արժանացել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Տեր-Սահակյանն արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ– ում է։ Լուրեր կան, որ նրանից բացի՝քննարկվում է նաև «Դրո»–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանին ներում շնորհելու հարցը։ Վերը նշված երկու դատապարտյալներից բացի՝ ներում կշնորհվի նաև սպանության համար դատապարտված նախկին ժամկետային զինծառայողներին, որոնք 18 տարեկանից անազատության մեջ են և տասն ու ավել տարի պատիժ են կրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին