«Դատապարտյալների հիվանդանոց»-ում հանկարծամահ եղած դատապարտյալի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է
Իրավունք
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ հանկարծամահ է եղել 62-ամյա դատապարտյալ Հայրապետ Հայրապետյանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
«Սեպտեմբերի 9-ին' ժամը 18:00-ի սահմաններում, դատապարտյալը հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով պատճառը սրտի սուր անբավարարությունն է»,- ասաց Գոռ Ղլեչանը: Հայրապետ Հայրապետյանը դատապարտվել էր 2009 թվականին 9 տարի ժամկետով:
Գոռ Ղլեչյանը նշեց, որ մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե դատապարտյալը դուրս էր գրվելուց հետո է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին