«Նիկոլ Փաշինյանի քաղաքական պոտենցիալը 200-ից 300 հոգի է»
Բլոգոսֆերա
ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում հայտ ներկայացրեց' («Այլնտրանքի», «Իմպիչմենտի») իր հանրահավաքներին մաքսիմում մասնակցում էին 200-300 հոգի:
2007-ին Նիկոլ Փաշինյանը միացավ Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանն ու կարճ ժամանակում դարձավ Ազատության հրապարակի խոսափողը:
2011-ին Փաշինյանը դուրս գալով բերդից, եւ սկսեց ելույթներ ունենալ Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրաց բազմամարդ հավքներին:
2012-ին ընտրվելով պատգամավոր դուրս եկավ ՀԱԿ-ից, եւ հրապարակային ելույթները տեղափոխեց ԱԺ դահլիճ:
2013-ի նախագահական ընտրություններից հետո հայտնվեց Ազատության հրապարակի հարթակում, բայց այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանրահավքներում բոցաշունչ ու հեղափոխական ելույթներով:
2015-ին բուռն կերպով քննադատում էր Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, սակայն հետագայում քայլեր էր ձեռնարկում հարթակ բարձրանալու համար:
2016-ին եկավ Խորենացի փողոց ու ժողովրդին կոչ արեց հեղափոխության, սակայն դա տեւեց մեկ օր, որովհետեւ «Սասնա Ծռերը» նրան վտարեցին Խորենացուց:
2016թ Սեպտեմբերի 10, Նիկոլ Փաշինյանն ու իր «Քաղաքացիական Պայմանագիրը» հրավիրում են հանրավաք եւ այդ հավաքին արձագանքում են 200-ից 300 մարդ:
Հ.Գ. 10 տարի առաջ ու հետո՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պոտենցիալը 200-ից 300 հոգի է, սակայն Ազատության հարապարակում աշնան այս օրերին ով էլ հանրահավաք կազմակերպի՝ 200 մարդ կգտնվի, որ կգնա եւ կլսի այդ հավաքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ