Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կարեն Կարապետյանը գրոհում է մեդիադաշտը...

Վերլուծական

Հովիկ Աբրահամյանի հրաժարականով ու Կարեն Կարապետյանի գալստյամբ Հայաստանում իրականում սկսվել են խորքային պրոցեսներ, որ չնայած առաջին հայացքից կարող են երկրի համար ոչ կարևոր թվալ, իսկ որոշ պարզամիտների համար էլ՝ մակերեսային, բայց իրականում արդյունք են պետական-քաղաքական բուրգի չերևացող հատվածում տեղի ունեցող աննախադեպ գործընթացների ու կարիք են զգում լրջագույնս վերլուծվելու, հասկացվելու:

Օրերս, ինչպես հայտնի է, շատ է խոսվում որոշակի կադրային տեղաշարժերի մասին. ուշադրության կենտրոնում են հայտնվել Սևակ Լալայանի ու Արա Սաղաթելյանի պաշտոնանկություններն ու նրանց նոր մարդկանցով փոխարինելու հանգամանքը: Հատկանշական է, որ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Սևակ Լալայանը պաշտոնանկ է եղել մեկ գիշերվա մեջ: Պետք է նշել, որ բարձրացած աղմուկը հարկ է միանգամայն բնական ռեակցիա համարել, քանի որ սրանք մարդիկ են, որոնց՝ երկրի կառավարաման մեջ ունեցած դերակատարումը թերագնահատելը խիստ դժվար կլիներ. բոլորը գիտեին թե՛ Լալայանի՝ երկրում ընթացող պրոցեսների վրա ունեցած հսկայական ազդեցության, թե՛ Սաղաթելյանի՝ հանրության ու իշխանության միջև եղող կապի ամրապնդման հարցում ունեցած մեծագույն դերակատարման մասին:

Նախ, մի քանի խոսք հեռացող կադրերի մասին: Սևակ Լալայանը, ունենալով փաստացի անսահամանափակ ռեսուրս, այս տարիների ընթացքում ոչ մի անգամ աչքի չի ընկել բացասական վարքագծով, չի օգտագործել իր ռեսուրսներն անձնական շահերի կամ հարստանալու համար: Ավելին՝ Լալայանին շատերն անգամ չեն էլ ճանաչել, չնայած այն հանգամանքին, որ հենց Լալայանն էր նախագահական ապարատում այն առանցքային կերպարը, որն անձամբ շատ հարցեր էր որոշում:

Նույնն էլ կարելի է ասել Արա Սաղաթելյանի մասին: Արա Սաղաթելյանն անձամբ պատասխանատու էր հասարակայնության հետ կապերի, լրատվության հետ աշխատանքների համար: Այս տարիների ընթացքում Արա Սաղաթելյանի անունը ոչ մի աղմկոտ միջադեպում չլսվեց, աչքի չընկավ որևէ մութ գործունեությամբ: Արա Սաղաթելյանը պատասխանատվություն էր կրում ոչ միայն տեղական լրատվության հետ աշխատանքների համար, այլ նաև միջազգային մամուլի պատասխանատուն էր: Հայաստանի մասին ամեն մի դրական հրապարակման մեջ, որ դառնում էր միջազգային մամուլի քննարկման թեմա, իր լուման ուներ Արա Սաղաթելյանը, ով անձամբ էր կուռացիա անում այդ աշխատանքները:

Ինչպես հասկանալի է,  Ալեքսան Հարությունյանին, ով փոխարինելու է գալու Լալայանին, այնքան էլ հեշտ փորձություններ բաժին չեն հասնելու. Հայաստանն արմատական փոփոխությունների շեմին է:  Եվ հետո, Հարությունյանի գործը բարդանում է՝ նաև պայմանավորված ևս մեկ կարևոր հանգամանքով. նա աշխատելու է մեկի հետ, որի հետ երբեք չի աշխատել: Իսկ ինչպես հայտնի է, աշխատանքային պրոցեսն այնպիսի բան է, որ կարող է և անկանխատեսելի լինել, ու մարդը, բացառապես սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, չկարողանա արդյունավետորեն աշխատել նոր պայմաններում ու նոր ղեկավարության հետ:

Բայց հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել ու նոր վարչապետը ստացել է քարտ-բլանշ՝ բազում հարցերում ինքնուրույնություն դրսևորելու, հասել է ժամանակը, երբ հները պետք է փոխարինվեն նորերով, իսկ ինչպես հայտնի է, նման գործընթացները սկզիբ են առնում նախևառաջ կարևորագույն օղակներում և հետո միայն աստիճանաբար տարածվում մյուսների վրա:

Դատելով ամենայնից՝ Կարեն Կարապետյանի տրամադրության տակ է գտնվելու հայկական մեդիադաշտում գործունեություն ծավալող զլմ-ների ջախջախիչ մեծամասնությունը, որ նպատակ է հետապնդում՝ լավագույնս ու դրական լույսի ներքո ներկայացնելու Կարապետյանի աշխատանքն ու գործունեությունը. ասում են՝ Կարապետյանի պահանջն է դա: Չէ՞ որ բոլորովին էլ գաղտնիք չէ՝ շատ հաճախ հենց վերոհիշյալ գործոնից է կախված լինում պետական բարձրաստիճան պաշտոնյայի ռեյտինգն ու անգամ հաջողությունները, քանի որ հանրային գործունեությունը մի բան է, որն, ինչպես ասում են, գաղտնիություն չի սիրում:

Արձանագրենք, որ Կարեն Կարապետյանը, լինելով կրթված և բանիմաց քաղաքական պերսոնաժ, անձամբ է ցանկացել, որ լրատվական կուռացիան լինի իր վերահսկողության ներքո, որպեսզի կարողա ճիշտ ներկայացնել հանրությանն այն աշխատանքները, որոնք նա կատարելու է: Այստեղ, հավանաբար նրան օգնության է հասել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանի օգնությունը երևում է Ալեքսան Հարությունյանի՝ նախագահական ապարատ վերադառնալով: Նկատենք, որ Ալեքսան Հարությունյանը մեդիա ոլորտի գիտակ է և երկար տարիներ համակարգել է այդ ոլորտի հետ աշխատանքը: Սակայն, նա այդքան էլ Կարեն Կարապետյանի կադրը չէ: Սա կարող է նաև ներքին խմորումների պատճառ հանդիսանալ: 

Պետք է արձանագրենք, որ Կարեն Կարապետյանի համար առաջիկա 7 ամիսը՝ մինչ խորհրդարանական ընտրություններ, քննական են: Եթե Կարապետյանը կարողացավ իրեն դրսևորել ճիշտ և կարողացավ սիրվել հասարակության կողմից, ապա նա էլ կդառնա ՀՀ 3-րդ՝ արցախյան ծագումով ղեկավարը: Այսինքն՝ կդառնա «ղարաբաղյան կլան»-ի 3-րդ ներկայացուցիչը:

«Փորձաշրջանը» ձախողելու դեպքում, հավանաբար «Գազպրոմ»-ում, Կարապետյանը մի լավ պաշտոն կստանա և կհեռանա այնպես, ինչպես քաղաքապետարանից:

Ուստի՝ մնում է միայն հաջողություն մաղթել նոր վարչապետին իր գործունեության մեջ՝ հուսալով, որ նրանք, ում հետ կոնկրետ հույսեր են կապվում, հուսախաբ չեն անի ու իրենց գործունեությամբ կարդարացնեն այն վստահությունը, որ դրվելու է իրենց ուսերին:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված