Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Սեյրան Օհանյանը հեռանում է. ո՞վ է փոխարինելու նրան

Վերլուծական

Գրեթե փաստ է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռանում է պաշտոնից հոկտեմբերին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հեռանկարով: Այս լուրը տարածել է ռուսական Ինտերֆաքս հեղինակավոր գործակալությունը, որն աչքի է ընկնում տեղեկատվության մատուցման պրոֆեսիոնալիզմով:

Բացի այդ, նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի «չեմ մեկնաբանում» արձագանքը տեղեկատվությունն ավելի շատ հաստատում, քան հերքում է լուրը: 

Որևէ այլ նախարարի փոփոխություն Հայաստանում այնքան զգայուն չէ, որքան պաշտոնյայինը, ով ղեկավարում է բանակը: Մեր երկիրը փաստացի պատերազմի մեջ է, և պաշտպանության նախարարի փոփոխությունը չի դիտարկվում միայն ներքաղաքական շրջանակում: Մարդիկ բանակի հետ առնչվող ցանկացած խնդիր դիտարկում են անվտանգության, պատերազմի ռիսկերի մեծացման կամ նվազեցման, արտաքին քաղաքականության հարցերի համատեքստում: 

Ութ տարի Օհանյանը ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը և հասարակությունը հիմնականում դրական է վերաբերվել դրան, գեներալն անմասն է մնացել նույնիսկ արմատական ընդդիմության քննադատությունից: 2014-ի ամռանը հայ-ադրբեջանական հերթական լարվածության ֆոնին նույնիսկ մի պահ եղավ, որ Օհանյանը դարձավ ազգային համաձայնություն, քաղաքական երկխոսություն գեներացնող անձ: Անգամ հայտնվեցին փորձագիտական գնահատականներ, որ նա կարող է առաջիկա ընտրություններում դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդ: Քառօրյա պատերազմը մի փոքր ստվերեց պաշտպանության նախարարի դրական իմիջը: Հասարակությունը հերոսական բանակի խորքերում տեսավ թերություններ՝ ոչ այնքան արդյուանվետ կառավարում, ֆինանսական միջոցների աննպատակ մսխում:

Արդյո՞ք հենց ապրիլյան իրադարձությունների ֆոնին է քննարկվել պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանին փոխարինելու հարցը: Չի բացառվում, մանավանդ այդ օրերին բանակում եղան աղմկոտ պաշտոնանկություններ, անգամ ձերբակալություններ: Մարդիկ կարծում են, որ բանակին ավելի ուժեղ ղեկավար է պետք: Այս օրերին ակտիվ խոսվում է այն մասին, որ պաշտպանության նախարար կարող է նշանակվել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն, ով ապացուցել է ոչ ստանդարտ իրավիճակներում արագ լուծումներ գտնելու իր կարողությունը: Ոմանք չեն բացառում, որ դարձյալ բանակ վերադառնա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով կարողանում է համակարգը վերահսկելի և կառավարելի պահել: Ի դեպ, փորձագիտական շրջականում քննարկվում է նաև փոխնախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելու հարցը:

Բանակը Հայաստանի ինքնիշխանության հիմնական աղբյուրն է, պետական կառույցներից թերևս միակը, որը մյուսների անգործության ֆոնին արդյուանվետ և կենսունակ գործել է՝ լայն իմաստով ապահովելով մեր հասարակության անվտանգությունը: Այստեղ անշուշտ կա Ս. Օհանյանի դերակատարությունը, ով կարողանում էր բալանսավորված հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի հետ:

Քառօրյա պատերազմից հետո մեր բանակի ինքնաբավությունը դարձել է ռուսական նախաձեռնությունների թիրախ: Մոսկվան փորձում է մեծացնել իր վերահսկողությունը Հայաստանի անկախության թեևս հիմնական երաշխավորի՝ բանակի հանդեպ՝ մեր երկրին պարտադրելով համատեղ ՀՕՊ, միասնական զորախումբ և այլն: 

Արդյոք Ս. Օհանյանը փորձե՞լ է ընդդիմանալ Մոսկվայի այս նախաձեռնություններին՝ դրականորեն առանձնանալով Հայաստանի թույլ և անատամ իշխանության վերնախավում, բայց նաև կանխորոշելով իր հեռացումը պաշտպանության նախարարի պաշտոնից: Թե՞ հակառակը՝ Հայաստանի իշխանությունը փորձում է գտնել ավելի կամային մեկին, ով կընդդիմանա մեր բանակի ռուսիֆիկացմանը: 

Ս. Օհանյանի հնարավոր  նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեկ այլ հետաքրքիր ենթաշերտ էլ ունի: Սա Մոսկվայի արձագանքն է Հայաստանում աճող հակառուսական տրամադրություններին: Կրեմլում փորձում են ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, անորակության պատասխանատվությունը գցել հենց Հայաստանի վրա՝ եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կարգելով Տիգրան Սարգսյանին, ՀԱՊԿ գլխավոր քատուղարի պաշտոնում նշանակելով Սեյրան Օհանյանին: Սակայն վերջին նշանակումը վտանգավոր, հեռահար նպատակ կարող է ունենալ: ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում, որում իր նոր պաշտոնը ստանձնելու է Օհանյանը, բանաձևելու են ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ըստ էության, թշնամական հարաբերությունները:

Ստացվում է՝ Հայաստանը Ս. Օհանյանի դեմքով մեծացնում է իր սուբյեկտայնությունը Ռուսաստան-Արևմուտք հակադրությունում: Մինչդեռ տարիներ շարունակ Ս. Օհանյանն ու ՀՀ ՊՆ-ն եղել են կարևոր սուբյեկտ ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերային արդյունավետ հարաբերություններում:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված