Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանը մեկնարկել է
Քաղաքական
Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանը սեպտեմբերի 13-ին մեկնարկել է: Նիստի սկզբում' օրակարգը հաստատելուց հետո, ավագանու անդամները հաստատել են ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին հավանություն է տվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական-քաղաքական գործիչ Հրաչիկ Սիմոնյանի, ակադեմիկոս Առնոլդ Ադամյանի, ՀՀ վաստակավոր լրագրող Սուրեն Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ