Արթուր Դավթյանը կկոտրի՞ կարծրատիպերը
Քաղաքական
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքն աշխատելու է բացառապես օրենքով սահմանված կարգով: Ըստ նրա՝ այս պահին նա պարտավոր է գլխավոր դատախազի համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները բարեխիղճ ապահովել:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ գլխավոր դատախազին նշանակում է Սերժ Սարգսյանը, և ժողովրդի մեջ չկա վստահություն, որ դատախազը կարող է ինքնուրույն գործել, քանի որ նա կառավարվում է Բաղրամյան 26-ից, արդյոք նա պատրաստվո՞ւմ է կոտրել այս կարծրատիպը, Դավթյանը պատասխանեց.
«Համաձայն չեմ ձեր տված գնահատականին, թե այս կարծրատիպը տարածված է, բայց իմ ամենօրյա աշխատանքում ամեն ինչ անելու եմ, որ հանրային վստահությունն ավելի բարձր լինի՝ դրանով իսկ ստանալով հանրային ավելի բարձր աջակցություն: Մենք ամենօրյա աշխատանքում դրա կարիքն ունենք»,-ասաց Դավթյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ