Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններում Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ են Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Երկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ Քիշնևում ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակում Կիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասին Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակում ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն 

Լևոն Զուրաբյանը ստորագրված ցուցակների հրապարակման հարցը լուծված է համարում

Քաղաքական

Իշխանությունների և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ նախաստորագրված փաստաթղթով նախատեսվում է հրապարակել ստորագրված ընտրական ցուցակները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «2003 թվականից մեր ողջ հասարակությունը, ընդդիմադիր ուժերը, քաղհասարակությունը պահանջում է ստորագրված ցուցակների հրապարակումը, և դուք գիտեք, որ իշխանությունները միշտ դիմադրել են դրան: Այդ հարցն արդեն լուծված կարելի է համարել իշխանության և ընդդիմության միջև նախաստորագրված հայտարարությամբ»,- նշեց Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունները քննարկումների արդյունքում ընդառաջ են գնացել ընդդիմության և քաղաքացիական հասարակության պահանջին: «Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ նախաստորագրումը, որին մասնակցեցին հինգ խմբակցություն: Նախաստորագրման գործընթացին մասնակցել են նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ում հետ մենք այս ողջ ընթացքում խորհրդակցել ենք: Դա նաև մեր պահանջն էր իշխանության առաջ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ բարդ աշխատանքի արդյունքում ի վերջո հասել են հաջողության՝ նկատելով, որ արդեն իսկ լուծված է նաև ֆինանսական միջոցների հարցը, որոնք անհրաժեշտ են նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու համար: «Մեզ դրա համար անհրաժեշտ է մոտ 9 միլիոն եվրո գումար: Դրա համար շատ կարևոր է հասկանալ՝ մենք այդ գումարը կարողանու՞մ ենք հայթայթել, թե՞ ոչ: Դոնորների հետ մեր հանդիպումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ ամբողջ գումարը կա: Դրան մասնակցելու են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Գերմանիան և Մեծ Բրիտանիան»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերջնականապես ստորագրելու համար իրենց անհրաժեշտ էր նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաձայնությունը, որն արդեն կա: «Քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր տված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ համաձայնությունը գնահատում են առաջընթաց: Փաստորեն մենք ստացել ենք քաղհասարակության հավանությունը, համաձայնությունը վերջնական ստորագրելու այս փաստաթուղթը»,- նկատեց պատգամավորը:

Զուրաբյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ ե՞րբ է ստորագրվելու փաստաթուղթը: Նա ընդգծեց, որ կկապվի իշխանության ներկայացուցիչների հետ, ում հետ այս ընթացքում բանակցել են և ժամկետների մասին տեղյակ կպահի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ
Ամենադիտված