Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Տեսնելով, որ չի հաջողվում ոստիկանի ատրճանակը խլել, պատվիրել է մորը՝ աթոռով հարվածել նրա գլխին

Իրավունք

Վերջին տարիներին և հատկապես վերջին շրջանում հաճախադեպ են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կատարված հարձակումները: Իրավակարգի պահապանների վրա ձեռք բարձրացնողներին դժվար է հասկանալ: Նրանք իսկապե՞ս չգիտեն, որ ոստիկանի նկատմամբ բռնության դեպքում քրեական պատասխանատվությունն ավելի խիստ է, քան եթե նույն գործողությունը կատարած լինեին որևէ շարքային քաղաքացու նկատմամբ: Եվ, այնուհանդերձ, երբեմն զգացմունքները, երբեմն էլ ալկոհոլը հաղթում են բանականությանը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում հինգ անգամ դատապարտված Վլադիմիր Գրիգորյանը 2015թ. հուլիսի 31-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, հարևանուհի Իրինա Կոստանյանի անչափահաս դուստրերին ներկայանալով նրանց մոր անունից, խաբեությամբ մուտք է գործել Ի. Կոստանյանի՝ Վանաձոր քաղաքում գտնվող բնակարան, ներսից կողպել մուտքի դուռը, արգելել երեխաների ելքը և տանը սպասել է Ի. Կոստանյանի վերադարձին:

Ըստ մեղադրական եզրակացության, նա այդ ընթացքում շուրջ 1 ժամ անհարկի բարկացել է երեխաների վրա, պահանջներ ներկայացրել, պատվիրել այս կամ այն գործողությունը կատարել իր համար: Վ. Գրիգորյանի կողմից մոտ մեկ ժամ տևած հիշյալ հարկադրական, բռնի գործողությունների արդյունքում հոգեբանական ու ֆիզիկական անելանելի վիճակ է ստեղծվել Մանան և Արփինե Ստեփանյանների համար, վերջիններս ապօրինաբար զրկվել են ազատությունից, նրանց պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:

Պատահմամբ բնակարան է այցելել հարևանուհի Մանե Հարությունյանը, ով Վ. Գրիգորյանի կողմից բնակարանի մուտքի դուռը ներսից բացելուց հետո, տեսել է արտասվող և իրենից օգնություն հայցող երեխաներին: Հարևանները կատարվածի մասին ահազանգել են Ի. Կոստանյանին և տարածքը սպասարկող ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին: Այդ ահազանգից հետո արդեն իր բնակարան վերադարձած Վ. Գրիգորյանը շարունակելով հանցավոր գործողությունները, չենթարկվելով ոստիկանության ծառայող Արման Ֆնդկյանի պահանջին, վերջինիս հրազենը վերցնելու և դրանով նրան սպանելու սպառնալիքներ տալով, հարձակվել է իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի վրա, քաշքշել, հարվածել, հրել է նրան, որի արդյունքում ոստիկանության ծառայող Ա. Ֆնդկյանը կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին:

Համաձայն քր. գործի նյութերի, Գրիգորյանն օգտվելով առիթից, փորձել է վերցնել ոստիկանի հաշվեցուցակային զենքը, սակայն տեսնելով, որ դա չի հաջողվում, պատվիրել է մորը՝ աթոռով հարվածել Ա. Ֆնդկյանի գլխին: Նելլի Գրիգորյանը կատարելով որդու պահանջը, աթոռով հարվածել է Ա. Ֆնդկյանի գլխին: Վլադիմիր և Նելլի Գրիգորյանների կողմից Ա. Ֆնդկյանի նկատմամբ կիրառված բռնության արդյունքում Ա. Ֆնդկյանի առողջությանը գլխի գագաթային ձախ շրջանի, ճակատի կենտրոնական հատվածի ստորին մասի, պարանոցի աջ կողմնային մակերեսի և առաջնային մակերեսի ստորին հատվածների, ձախ նախաբազկի ստորին երրորդի հետին մակերեսի քերծվածքների, ձախից կրծքավանդակի հետին կողմնային մակերեսի արյունազեղման, փափուկ հյուսվածքների սալջարդով, գլխուղեղի ցնցման ձևով պատճաովել է միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով:

Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Վ. Գրիգորյանի մորը' Նելլի Գրիգորյանին: Մեղադրական եզրակացության համաձայն, նա 2015թ. հուլիսի 31-ին գտնվել է իր' Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 4-րդ շենքի 31-րդ բնակարանում, երբ ժամը 17:00-ի սահմաններում տուն է վերադարձել որդին' Վ. Գրիգորյանը: Րոպեներ անց նույն շենքի բնակիչների ահազանգով նշված հասցե է ժամանել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արման Ֆնդկյանը, ով տեղեկանալով, որ Վ. Գրիգորյանը հանցավոր արարքներ է կատարել նույն շենքի թիվ 32-րդ բնակարանում բնակվող անչափահաս Մանան և Արփինե Ստեփանյանների նկատմամբ, այցելել է Գրիգորյանների բնակարան և Վ. Գրիգորյանին առաջարկել է միասին գնալ ոստիկանություն: Վերջինս ընկալելով կատարած հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության եթարկվելու անխուսափելիությունը, հրաժարվել է կատարել ոստիկանության բաժին ներկայանալու մասին ոստիկանության ծառայող Ա. Ֆնդկյանի պահանջը և կռահելով, որ իրեն բերման ենթարկելու նպատակով կարող են վրա հասնել նաև լրացուցիչ ուժեր, մորը պատվիրել է մետաղյա հենակի օգնությամբ ներսից կողպել բնակարանի մուտքի դուռը:

Նելլի Գրիգորյանը, առանց տեղյակ լինելու որդու հանցավոր նպատակներին, կատարել է նրա վերոնշյալ պահանջը, որից հետո տեսնելով բնակարանի հյուրասենյակում Ա. Ֆնդկյանի և Վ. Գրիգորյանի միջև առաջացած ծեծկռտուքն ու գոտեմարտը, որդու պատվերով աթոռով և այլ իրերով հարվածներ է հասցրել հյուրասենյակի հատակին որդու հետ ֆիզիկական պայքարի մեջ գտնվող Ա. Ֆնդկյանի մարմնի տարբեր մասերին:

Վերը նշված արարքների համար Վլադիմիր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի («Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը») 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի, 133-րդ հոդվածի («Ազատությունից ապօրինի զրկելը») 1-ին մասի և 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերի, 137-րդ հոդվածի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») 1-ին մասի, 147-րդ հոդվածի («Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը») 1-ին մասի, 316 –րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 2-րդ մասի, իսկ Նելլի Գրիգորյանին' 113-րդ հոդվածի («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը») 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված