Ոստիկանությունը մանրամասնում է Ինեսա Սրապիոնյանի անհետանալն ու գտնվելը
Իրավունք
Սեպտեմբերի 13-ից որպես անհետ կորած համարվող Ինեսա Սրապիոնյանը գտնվել է: ԼՈՒՐԵՐ.com-ին ոստիկանության լրատվական վարչությունից տեղեկացրին, որ աղջկա գտնվելու մասին իրենց տեղեկացրել են հարազատները։ «Աղջկան հայտնաբերել են հարազատները, նա ոստիկանություն դեռ չի ներկայացել»,- ասաց լրատվական վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը և հավելեց՝ այլ տեղեկության չեն տիրապետում։
Նշենք, որ աղջիկը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր ընկերուհին է, հարսանիքի հարսնաքույրը։ Նրա անհետացման մասին հենց Բաղդասարյանի դուստրը՝ Վիկա Բաղդասարյանն էր համացանցում աղմուկ բարձրացրել։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին