ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Քաղաքական
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Պաշտպանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Տատյանա Մոսկալկովան գրառում է կատարել հուշամատյանում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար