Գնդացիրներից, УТЕС տիպի զենքերից, դիպուկահար հրացաններից և այլ զինատեսակներից հակառակորդն արձակել է շուրջ 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Հասարակություն
Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով, բացառությամբ հյուսիսային /Գյուլիստան/ հատվածի, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում գնդացիրներից, ‹‹УТЕС›› տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան