8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Վարչապետի 100 օրը...

Վերլուծական

Սովորաբար, նորանշանակ պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու առաջին լուրջ փորձը սկսում են կատարել այս կամ պաշտոնյայի պաշտոնավարման օրվանից 100 օր անց, երբ քիչ թե շատ հստակ են դառնում այն հիմնական տրամաբանությունն ու աշխատելաոճը, որով հետագայում նույնպես պաշտոնյան առաջնորդվելու է իր հետագա գործունեության ընթացքում:

Արդեն 100 օր է՝ Կարեն Կարապետյանը հռչակված է ՀՀ վարչապետ: Երբ Կարապետյանը նշանակվում էր իր նոր պաշտոնին, իշխանությունների կողմից այդ իրադարձությունը փորձ էր արվում ներկայացնել որպես հայոց նորանկախ պատմության մեջ գրանցվող շրջադարձային իրադարձություն. երկար սպասված բարեփոխումներն, իբր, այլևս «յոթ սարերի հետևում չեն», ու ևս մի քանի ամիս, և Հայաստանը վերածվելու է Սինգապուրի հաջողված կլոնի: Իսկ թե իրականում ինչ ստացվեց այս ամենի արդյունքում, կփորձենք ներկայացնել ստորև:

Պարզվում է՝ Կարապետյանի պաշտոնավարման 100-օրյա ժամկետի հետ կապված՝ ԱՎԾ-ն փոքրիկ անակնկալ է պատրաստել. հրապարակել է համապատասխան վիճակագրություն, որից բոլորիս համար անակնկալ կերպով պարզվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նոյեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել է մի ամբողջ 2.3%-ով, և դա այն դեպքում, երբ դրան նախորդած չորս ամիսներին անընդմեջ՝ արձանագրվել էր տնտեսական անկում: Ավելին՝ նույն կառույցի կողմից հրապարակված մեկ այլ «հավաստի» ցուցանիշից էլ պարզ է դառնում, որ այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3% աճ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հրաշալի է, այնպես չէ՞. փաստորեն՝ ծաղկում ենք, այնինչ՝ գլխներիս «խաբար» չկա...

Իսկ եթե լուրջ, ապա որպես Կարապետյանի պաշտոնավարման հիմնական արդյունք՝ առայժմ ստիպված ենք արձանագրել ընդամենը նախարարությունների անվանափոխությունն ու ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կամայական փակումը, իսկ թե ինչպես կարող էր այս ամենը հանգեցնել տնտեսական «թռիչքաձև» աճի, մնում է միայն կռահել՝ ասենք՝ երեքնուկով «սիրի-սիրի» խաղալով...

Չցանկանալով «բայղուշի» տպավորություն թողնել որևէ մեկի վրա՝ ստիպված ենք, այնուամենայնիվ, ամրագրել անհերքելին՝ վերջին 100 օրերը Հայաստանին, առնվազը տնտեսական զարգացման առումով, ոչինչ չեն տվել: Իսկ գրեթե զրոյական արդյունքի բուն պատճառն, ինչպես հասկանալի է, կառավարության անվճռականությունն է՝ ստվերը մեկընդմիշտ վերացնելու կամ գոնե այն ինչ-որ կերպ կրճատելու, երկրում բոլորի համար համահավասար բիզնես կանոններ սահմանելու, ֆեոդալական տնտեսավարման տրամաբանությունից մի փոքր վեր կանգնելու, քաղաքակիրթ երկրներին գոնե ձևի համար ինչ-որ կերպ ընդօրինակելու. տարբերությունը 100 օր առաջվա Հայաստանի ու այսօրվա Հայաստանի հանրապետության միջև, առնվազը տնտեսական առումով, զրոյական է:

Իսկ այս անհույս իրավիճակի բուն պատճառն, ինչպես հասկանալի է, երկրում սկսված «բարեփոխումների» իմիտացիոն բնույթն է. մարդիկ ժամանակ են ձգում մինչև ընտրություններ՝ այդ ընթացքում չմոռանալով «լուն ուղտ սարքել»՝ ժողովրդի շրջանում ստեղծելու դրական ակնկալիքների մթնոլորտ՝ «ռեբրենդինգն» իր տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով. Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում հայտնվելը ծայրից ծայր նախընտրական տեխնոլոգիայի մասնիկ էր՝ իրականում, ժամաակից շուտ սկիզբ առած ընտրապայքար, որի ռեալ արդյունքը դարձան ընդամենը ՊՈԱԿ-ների փակման արդյունքում գործազուրկ դարձած քաղաքացիներն ու անվանափոխված նախարարությունները:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված