ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառով Լուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Բաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումը Անօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններ Մելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ Պուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներ Առաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրա Պեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի են Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ 

«Շունը կարող է հաչել, իսկ քարավանը՝ շարժվել». իրանագետ

Քաղաքական

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը չափազանց կարևոր է Հայաստան-Իրան՝ առանց այդ էլ բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու առումով: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցին, նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եթե մենք դիտարկենք նախատեսվող ստորագրվելիք փաստաթղերը, ապա կհասկանանք, որ Իրանը բավականին լուրջ է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Այսինքն՝ գործ ունենք գրեթե բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման հետ, որոնք վերաբերում են այդ հարաբերությունների թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային բաղադրիչներին: Չափազանց կարևոր է Իրանի Նախագահի նաև այն հայտարարությունը, որ Հայաստանն ու հայերին համարում է իրանցիների հետ միևնույն մշակութային և քաղաքակրթության դաշտին պատկանող: Այս տեսանկյունից՝ Իրանի նախագահը այցի ընթացքում շեշտադրել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում և դրանք ավելի ջերմացնել»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ կան տեղեկություններ, որ ստորագրվելիք փաստաթղթերի հետ կստորագրվի նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ, արդյոք պաշտոնական Ռուսաստանն ու հայ-ռուսական հարաբերությունները խոչընդոտ չե՞ն հանդիսանա այդ փաստաթուղթը ստորագրելու համար, իրանագետը հավելեց՝ ոչ, քանի որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը միտված չէ որևէ երրորդ երկրի դեմ: «Այս տեանկյունից էներգետիկ ոլորտում հայ- իրանական հարաբերությունների զարգացումը բխում է նաև հենց ռուսական շահերից, քանի որ ռուսական կողմն իր դիրքորոշումները մեր տարածաշրջանում, դիմագրավելու քաղաքականությունից փոխել է մասնակցայինի: Ակնհայտ է նաև, որ Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես դաշնակից պետություն, հետևաբար, խնդիրներ չեն լինի դրա հետ կապված: Հայ-ռուսական հարաբերություններին դեմ չէ նաև Իրանը: Ինձ թվում է, որ ամենաօպտիմալ ձևաչափը կլինի երեք երկրների միջև հարաբերություների ընդլայնումն ու զարգացումը և համատեղ քայլերի համակարգումը: Ամեն դեպքում՝ դա չի նշանակում, թե Հայաստանն ու Իրանը չունեն սեփական օրակարգն ու առաջ չեն պատրաստվում գնալ»,- ասաց նա:

Ի դեպ՝ իրանագետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ Իրանի նախագահի այցի հետ կապված՝ հարևան Ադրբեջանում վայնասուն է բարձրացել: Ճշտող հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, իրանագետը հավելեց, որ Հասան Ռոհանիի այցով ադրբեջանցիներն անհանգստացած են, քանի որ ունեն մտահոգություններ: «Դատելով նրանց ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումներից՝ ադրբեջանական կողմը Ռոհանիի այցը դիտարկում է նախևառաջ Ադրբեջանի դեմ ուղղված քայլ: Ակնհայտ է, որ Հայաստանը Իրանի հետ իր համագործակցությունը խորացնելով, առաջին հերթին նպատակ է հետապնդում զարգացնել սեփական տնտեսությունը, բարձրացնել իր աշխարհագրական նշանակությունը և նման քայլերով դուրս գալ ադրբեջանա-թուրքական շրջափակումից: Հանգամանք, ինչը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել Հայաստանի հանդեպ ակնհայտ թշնամանք տածող Ադրբեջանին և Թուրքիային: Բայց, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք Իրանի հետ մեր օրակարգն անշեղորեն իրականացնելու ենք՝ առանց ուշադրություն դարձնելու այդ երկրների հիստերիկ արձագանքներին, առանց դիտարկելու կամ հաշվի առնելու տարբեր անհանգստություններ՝ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների կողմից: Կա հայտնի մի ասացվածք. Շունը կարող է հաչել, իսկ քարավանը՝ շարժվել»,- եզրափակեց նա:

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)
Ամենադիտված