«Փաստ». Սեյրան Օհանյանն ակտիվացել է հատկապես Նոյեմբերյանում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչև օրերս արված քաղաքական հայտարարությունը, Սեյրան Օհանյանն ակտիվ գործողությունների է դիմել սահմանամերձ շրջաններում:
«Փաստի» տեղեկություններով, նրա շրջապատի մարդիկ անցած շաբաթ ինտենսիվ հանդիպումներ են ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի նախկին գյուղապետերի հետ: Հարցրել են' եթե Օհանյանը քաղաքականություն մտնի, արդյոք, նրանք կաջակցե՞ն նախկին նախարարին: Բոլորն էլ դրական են արձագանքել:
Նշենք նաև, որ նա ժամանակին անուրանալի մեծ աջակցություն է ցուցաբերել այս տարածքի սահմանամերձ գյուղերին: Հատկապես Կոթի գյուղում Օհանյանին շատ լավ են ընդունում (գյուղի փեսա է, կինը' Ռուզանը այս գյուղից է):
Մեր տվյալներով' հենց այստեղ կստեղծվի Օհանյանի առաջին նախընտրական շտաբը:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ