Մարիո Թեսթինոն երգել է Ջիջի Հադիդի հետ
Հասարակություն
Բրիտանացի լուսանկարիչ Մարիո Թեսթինոն նկարահանվել է տոնական տեսահոլովակում՝ երգելով սուրբծննդյան Feliz Navidad իսպանական երգը: Նրա հետ միասին նկարահանվել է թոփ-մոդել Ջիջի Հադիդը: Նրանց մասնակցությամբ հոլովակը սեւ-սպիտակ գույներով է եւ հրապարակված է YouTube-ում:
Ջիջի Հադիդն ամերիկացի մոդել է, Tom Ford-ի մի քանի շարքի դեմքը, Victoria's Secret-ի մոդելը, բացի այդ, նա նկարահանվել է Pirelli-ի 2015 թվականի օրացույցի համար:
Մարիո Թեսթինոն Պերուից սերված բրիտանացի լուսանկարիչ է, նրա աշխատանքները հրապարակվել են այնպիսի հանդեսներում, ինչպիսիք են Vogue-ն եւ Vanity Fair-ը, իսկ նրա խցիկի օբյեկտիվում հայտնվել են արքայադուստր Դիանան, Քիրա Նայթլին, Մադոննան, Լեդի Գագան եւ ուրիշներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ