«Փաստ». Մուրադ Մուրադյանի համար ցուցակում տեղ չկա
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
2000–2001թթ.' ՀՀ բնապահպանության նախարար, 2004–2012 թթ.' «Արկամար» ՍՊԸ տնօրեն աշխատած ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը, ով 2012թ. մայիսի 6–ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 16 ընտրատարածքից, չի ընդգրկվելու ՀՀԿ համամասնական ցուցակում:
«Փաստի» տեղեկություններով՝ որպես ստաժավոր «մեծամասնական» պատգամավորի՝ նրան հնարավորություն կտրվի ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով: Սերժ Սարգսյանը հորդորել է նման «կատեգորիայի» պատգամավորներին չընդգրկել համամասնական ցուցակներում՝ թող գնան ձայներ բերեն:
2012 թվականի մայիսին Մուրադ Մուրադյանը հաղթեց ԲՀԿ–ից Տիգրան Ստեփանյանին: Ներկայի ռեյտինգային քվեարկության պարագայում զգալի ֆինանսական ռեսուրսներ տնօրինող Մուրադյանի շանսերը, կարծես թե, վատ չեն:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ