Վիրավորված եւ զոհված զինծառայողների ընտանիքների կենցաղային խնդիրների լուծմանը ԱԺ հիմնադրամը կուղղի 1.160.000 դրամ
Հասարակություն
Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին: Մասնակցել են խորհրդի 5 անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը, ինչպես նաև հիմնադրամի տնօրեն Արսեն Բաբայանը:
Ինչպես հաղորդում է հիմնադրամի zinvor.org կայքը, օրակարգում ընդգրկված են եղել վիրավորված զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ու կենցաղային խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկներ: Խորհուրդը որոշել է այդ հարցերի լուծման նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել եւ հիմնադրամի ֆոնդից հատկացնել 1.160.000 դրամ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ