8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ինչի՞ն է փորձում հասնել Կարապետյանը…

Վերլուծական

Կարեն Կարապետյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մարզային ու համայնքային իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով, ըստ էության, մոտիկից ծանոթանալ տարիներով կուտակված խնդիրներին: Իսկ այն, որ այստեղ կուտակված խնդիրներն, իրոք, անհատակ են, կասկածից վեր է, քանզի ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ մեր երկրին բնորոշ խորն աղքատությունը հատկապես ցցուն կերպով է արտահայտված հենց համայնքներում ու մարզերում, ուր վաղուց գերխնդիր է դարձել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին արտագաղթը. Հայաստանի մարզերը հետզհետե դատարկվում են:

Օրերս, ինչպես հայտնի է, Կարապետյանն այցելել էր Արարատի մարզ: Վարչապետի այցն Արարատ, պետք է նկատել՝ բավական տարօրինակ մթնոլորտում էր անցել. նախ՝ հանդիպմանը բացակայել են մի շարք համայնքապետեր, երկրորդ՝ Կարապետյանը, հավատարիմ բիզնեսմենի յուր մտածելակերպին, ներկա գտնվող մի շարք համայնքապետերին, որպես ֆինանսական իրավիճակը շտկելու ուղի, կոչ է արել որքան հնարավոր է՝ արագ իրականացնել պետական ապարատի օպտիմալացում ու գնալ կադրային ջարդի ուղիով՝ արագորեն ազատվելով «պետության վզին բեռ դարձած աշխատողներից»: Ավելին՝ փորձել է անձամբ պարզել, թե եթե պետությունը որևիցե ֆինանսական ծրագիր կամ աջակցություն տրամադրի համայքներին, փոխարենն ինչ է ստանալու։

Ընդհանրապես, պետք է նկատել, որ կրճատումներն ու պետական սեկտորում զբաղված մարդկանց նկատմամբ այսօրինակ կամայական վերաբերմունքը վաղուց բնորոշ են դարձել վարչապետ Կարապետյանի կառավարման կերպին. այնպիսի տպավորություն է՝ կարծես Հայաստանի թիվ մեկ գերխնդիրն, ասենք, ոչ թե ստվերի դեմ պայքարն է կամ արտագաղթի դեմն առնելն, այլ աշխատավոր մարդը: Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է թվալ, թե Կարապետյանի նպատակը ոչ թե ասենք մարդկանց ամեն գնով անգործ թողնելն է, այլ՝ պետական ապարատի օպտիմալացումը, սակայն հետզհետե ակնհայտ է դառնում այն, որ Կարապետյանի՝ այս խնդրի շուրջ գերկենտրոնացվածությունն անխուսափելիորեն վերածվում է մարդկանց գլխին կատարյալ փորձանքի. ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի սելեկտիվ ցրումից հետո հերթն, ըստ էության, համայնքային կառույցներինն է, ու, ամենայն հավանականությամբ, պետք է պատրաստվել արտագաղթի հերթական մեծ ալիքին Հայաստանում:

Չնայած ոմանք վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած դրական հատկանիշներից ամենագլխավորը համարում են նրա՝ լավ մենեջեր լինելն ու բիզնես մտածելակերպ ունենալու հանգամանքը, աշխատելաոճը, որ որդեգրել է Կարապետյանը պետական բարձրագույն ու խիստ պատասխանատու պաշտոնում, որևիցե կերպ արդարացված չես համարի՝ առնվազը մի քանի հանգամանքներով պայմանավորված: Բանն այն է, որ պետության խնդիրը պետք է լինի ոչ թե սեփական ուսերից պատասխանատվությունն ամեն գնով թոթափելն ու, կոպիտ ասած, «ձեռքերը լվանալն», այլ, առաջին հերթին, սոցիալական բարձր պատասխանատվություն կրելուն ունակ գտնվելը:

Թե մարդկանց իրենց աշխատավայրերից դուրս շպրտելով Կարապետյանն ինչին է կոնկրետ փորձում հասնել, անկեղծ ասած, այնքան էլ մինչև վերջ հասկանալի չէ. պետության խնդիրը պետք է լինի առաջին հերթին պետական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործումն, այլ ոչ թե մարդկային ճակատագրերի հաշվին մի քանի կոպեկ «հետ գցելը»: Ասենք՝ Հայաստանի բնակչության թվաքանակի հաշվին (կասկածից վեր է, որ անաշխատանք մնացողների բացարձակ մեծամասնությունը վաղ թե ուշ բռնելու է արտագաղթի ճամփան) մի քանի հարյուր հազար դոլար էլ հետ գցեցին, հետո, հետո ի՞նչ են անելու…

Իհարկե, դժվար է չհամաձայնել այն պնդման հետ, որ Հայաստանի պետական ապարատն ընդհանուր առմամբ բավական ուռճացված է, սակայն խնդրին լուծում տալուց առաջ հարկավոր է լրջորեն գնահատել այն ռիսկերն ու վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ միանգամայն կամայական կրճատումների արդյունքում. Հայաստանում աշխատատեղեր առանց այն էլ գործնականում չկան, ու ամենևին էլ պարզ չէ, թե տոտալ կրճատման տակ հայտնված քաղաքացիներն ինչպես են հետագայում վաստակելու իրենց մի կտոր սև հացը. նախ՝ լուծեք մարդկանց զբաղվածության խնդիրը, հետո անցեք օպտիմալացմանը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված