Հումելսը շիկահեր է դարձել գրազը պարտվելու արդյունքում (լուսանկար)
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մատս Հումելսը երկրպագուներին զարմացրել է մազերի նոր գույնով:
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Լեյպցիգ»-ի դեմ խաղում ֆուտբոլիստը ներկայացել է նոր իմիջով:
Հումելսը խոստովանել է, որ շիկահեր է դարձել, քանի որ Օկտոբերֆեսթի ժամանակ պարտվել է թիմակիցների հետ գրազը:
«Կինս ու ես վախենում էինք, որ վատ տեսք կունենամ, բայց այդքան էլ վատ չէ: Մի քանի շաբաթից մազերս կերկարեն, այնպես որ՝ կանցնի», – Հումելսի խոսքը մեջբերում է MIRROR-ը:




















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու