Ջեյմս Ֆրանկոն կնկարահանվի նոր «Օտար»-ում
Հասարակություն
Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն կմասնակցի «Օտարը. Պատգամ» ֆիլմի նկարահանումներին: Ժապավենում արտիստի դերն առայժմ չի բացահայտվում, տեղեկացնում է Variety-ն:
Ըստ սյուժեի, տիեզերանավի անձնակազմը մոլորակ է հայտնաբերում, որը, ինչպես նրանք են կարծում, անհայտ «Դրախտն» է: Կինոնկարը «Պրոմեթեւս» ժապավենի սիքվելն է եւ տիեզերական Օտարների տիեզերքի մասին ֆանտաստիկ ֆրանշիզայի հինգերորդ ֆիլմը: Ռեժիսորը բրիտանացի կինոռեժիսոր Ռիդլի Սքոթն է, որն այլմոլորակային հրեշի մասին առաջին ժապավենը նկարահանել է 1979 թվականին:
Սիքվելում նաեւ նկարահանվում են Քեթրին Ուոթերսթոնը, Նումի Ռափասը եւ Հայ Փիրսը: Կինոնկարում գլխավոր դերը կկատարի իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը: Ֆիլմի պրեմիերան նշանակված է 2017 թվականի մայիսի 17-ին:
Շարքի մյուս ժապավենների վրա աշխատել են ռեժիսորներ Ջեյմս Քեմերոնը, Դեւիդ Ֆինչերը եւ Ժան Պիեռ Ժենեն: Ֆրանշիզայի շրջանակներում նաեւ թողարկել են «Օտարը՝ Գիշատիչի դեմ» եւ «Օտարները՝ Գիշատիչի դեմ. Ռեքվիեմ» երկու քրոսովերները:
Ջեյմս Ֆրանկոն դերասանական կարիերան սկսել է 1990-ական թվականներին վերջին՝ դերերից մեկը խաղալով «Խենթերն ու խելառները» սերիալում: 2001 թվականին նա «Ջեյմս Դին» կենսագրական կինոնկարում խաղացել Է գլխավոր դերը եւ դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր: Ֆրանկոն նաեւ նկարահանվել է «Սարդ-մարդը», ««Լաֆայեթ» Էսկադրիլիան», «Լավլեյս» ֆիլմերում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ