«Փաստ». Սեյրան Օհանյանի «դաշինքը» կֆինանսավորի Արա Աբրահամյանը
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեյրան Օհանյանը առաջիկայում' հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«Փաստի» հավաստի տեղեկություններով' դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Այժմ հավաքագրման գործընթաց է: Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը: Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է: Ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը իր բոլոր քայլերը հիմնականում քննարկում է գլխավոր «կասիրի»' Արա Աբրահամյանի հետ:
Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը ո'ր պահին թափով «փըշտ» անի' Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից