Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից» Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Լիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ Վրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ Դատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամ Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը 

Արցախի Մեծ Շեն գյուղի բնակիչները նշեցին մեծ բարերար Կառլեն Եսայանի ծննդյան օրը (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Այսօր վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը կդառնար 83 տարեկան: Հարուստ կենսագրությամբ այս մարդուն այսօր բացի հարազատներից կարոտում են նրա ընկերերը, այն կոլեկտիվը, որի հետ տասնամյակներ շարունակ աշխատել է Եսայանը:

Բոլորովին վերջերս` դեկտեմբերի 3-ին, վերաբացվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան` զինված նոր ու ժամանակակից սարքավորումներով: Հենց այդ օրն էլ առիթ ունեցանք շփվելու Եսայանի գործընկերների հետ, որոնք ժամերով պատմում էին նրա մասին' ամեն մեկը յուրովի արձանագրելով' ինչ է իրեն սովորեցրել Եսայանը: Ընդգծենք, որ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից: Հիշեցնենք նաև, որ Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում: Իր ծննդավայրում Եսայանը բազմաթիվ բարեգործությունների ու արժեքավոր նախաձեռնությունների հեղինակ է:

Հարկ է նշել, որ Մեծ Շեն գյուղում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին՝ շրջապատված խաչքարերի պուրակով: Կառուցվել և 2011 թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն)։ Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչել են Կառլեն Եսայանի անունով: Այս տարի հոկտեմբերի 15-ին նրա ծննդավայրում Եսայաններ գերդաստանի հովանավորությամբ բացվեց «Մանթաշ» հյուրանոցը:

Բացման արարողությանը ներկա էր գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որը բազմաթիվ հյուրերի ու գյուղացիների ուղեկցությամբ շրջել էր նորակառույց շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և իր երախտագիտությունն էր հայտնել Եսայանների ընտանիքին Մարտակերտ քաղաքում և Մեծ Շեն գյուղում մի շարք նախագծերի իրականացման և Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:

Բակո Սահակյանը բարձր էր գնահատել նրանց մշտական աջակցությունն Արցախին: Նկատենք, որ Մեծ Շեն գյուղում Եսայանները կառուցել են մշակույթի տուն, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանին և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատուն: ՀՀ վաստակավոր բժշկի հիշատակն այստեղ հավերժացնում է իր իսկ ծննդավայրում տեղադրված կիսանդրին: Ուշագրավ է նաև այն իրողությունը, որ Կառլեն Եսայանը 1951-1953 թթ. սովորելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետև աշխատել է Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ Իր մանկավարժական գործունեությունը Եսայանը ընդհատել է' 1954-1957 թթ. ծառայելով Խորհրդային բանակում։ Այնուհետև մեծ բարերաը կրկին վերադարձել է դպրոց' 1958 թ. աշխատելով Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։ Կառլեն Եսայանը 1958-1964 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ Հենց այստեղից էլ սկսվել է նրա' որպես բժշկի մասնագիտական կարիերան: Ընդգծենք, որ 2006 թ. Կառլեն Եսայանն ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։ Զուգահեռաբար վերջինս կնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել Հայաստանում և Արցախում: Եսայանը բազմաթիվ պարգևների ու կոչումների է արժանացել: Անսահման բարությամբ ու մարդկանց օգնելու պատրաստակամությամբ օժտված ամուսինների նախաձեռնություններից հատուկ ուշադրության է արժանի հետևյալը. 2004-2011 թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները տրամադրել են դրամական նվիրատվություն՝ աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին: Կառլեն Եսայանի ու նրա տիկնոջ բարեգործական գործունեությանը NewsBook-ը պարբերաբար անդրադարձել է:

Մի առիթով նկատել էինք. Հայաստանում տեղացի բարեգործների ու դրսի բարերարների կողքին ապրում են արժանապատիվ մարդիկ, որոնց համար բարերար լինելը ոչ թե կոչում է, այլ կենսակերպ, բնականոն իրողություն, որտեղ ներդաշնակվում են կարևոր արժեքներ: Խոսքը վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների մասին էր. այն, ինչ արել են ամուսինները, արել են բացառիկ համեստությամբ, առանց աղմուկի և շնորհակալական բարձրագոչ կոչերի: Կառլեն Եսայանն այսօր մեզ հետ չէ, բայց նրա մասին հիշողություններն ապրեցնում են նրան մեր մտքում ու սրտերում: Ովքեր առիթ են ունեցել ճանաչելու Կառլեն Եսայանին երբեք ու երբեք նրան բացակա չեն դնելու:

Հ. Գ. Օրվա վերջում տեղեկացանք, որ Կառլեն Եսայանի ծննդյան տարեդարձը հանդիսավորությամբ են նշել Մեծ Շենի բնակիչները: NewsBook-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Սամվել Խուրշուդյանը պատմեց հետևյալը. «Ես իրեն ձյաձ Կառլեն էի ասում...մեր մեծ բարերարն է ու բարեկամը: Իր ծննդյան տարեդարձը տոն է բոլորիս համար' մեծից փոքր: Եսայաններն են վերակառուցել մեր գյուղի դպրոցը' հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով: Նրա անվան դպրոցում այսօր վաղ առավոտից աշակերտներն ու ուսուցչական կոլեկտիվը ծաղկեպսակներով են զարդարել Կառլեն Եսայանի կիսանդրին: Այնուհետև դպրոցում միջոցառում է տեղի ունեցել, որի շրջանակներում աշակերտներն իրենց խոսքով հիշել են մեծ բարերարին ու լավ քաղաքացուն: Միջոցառումները շարունակվել են Եսայանների կառուցած մշակույթի տանը: Մշակույթի այս օջախում առաջին անգամ է միջոցառում կազմակերպվել ու դա եղել է Կառլեն Եսայանի պատվին: Այստեղ էլ հիշել են նրան' երգեր ու բանաստեղծություններ ձոնելով: Մասնավորապես' առաջին անգամ այս մշակույթի տանը տեղի է ունեցել Մարտակերտի շրջանային համերգը, որը նվիրվել է Եսայանի հիշատակին: Այնուհետև գյուղացիներով են հավաքվել Կառլեն Եսայանի արձանի մոտ, պատվել են մեծ բարերարին' ծաղիկներ բերելով նրան: Պատմվել են պատմություններ Կառլեն Եսայանի մասին, ու կարծես ողջ օրը գյուղով նշել ենք նրա ծննդյան տարեդարձը»:

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձագետների կոշտ գնահատականը․ «Հայաստանին պայմաններ են թելադրում, իսկ ներքաղաքական գործընթացներն ապահովվում են արտաքին հովանավորի կողմից»Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. ՊուտինԿատարը շարունակում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաղորդագրությունների փոխանակումըԵկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգումԵրևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալԼիխաչով․ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացրել VVER-1000 էներգաբլոկ կառուցելու վերաբերյալՎրաստանը բելառուսցուն վտարել է Հայաստան․ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակելԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվԴատախազությունը Ալիկ Գևորգյանից պահանջում է բռնագանձել 12 անշարժ գույք և շուրջ 66 մլն դրամՊակիստանը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ կսկսի 2027 թվականի հունվարի 1-ինՀարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ»Գրոսսին ասել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև դեռևս լիարժեք բանակցություններ չկան«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունըՊուտինը սահմանափակել է Ռուսաստանից մի շարք երկրներ կանխիկ ռուբլու արտահանումըԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել ԻրանՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըԴատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումըՌուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնածԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամՃապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալԱնդրեասյանը ընդգծել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կարևոր դերակատարությունը ՀՀ-ի կրթական համակարգումCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ հետապնդումներըԵվրահանձնաժողովը կառաջարկի, որ ԵՄ երկրները հրաժարվեն պաշտպանության և պատժամիջոցների հարցում իրենց վետոյի իրավունքիցՏվյալ աշխատակցի հասցեին վիրավորական որևէ արտահայտություն չի հնչել. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարՎահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Երևանում է․ նախատեսված են հանդիպումներ Փաշինյանի և Գրիգորյանի հետԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանՀայաստանի դեսպանությունը Վրաստանում հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումըԷդվարդ Ասրյանն ու Լեհաստանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդականը քննարկել են ՀՀ բանակի բարեփոխումներըԻրանը հայտարարել է նոր զենքի մշակման մասինՂազախստանում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվելՆեթանյահուն խնդրել է ԱՄԷ-ի առաջնորդին հերքել հոկտեմբերի 7-ի նախազգուշացման մասին հաղորդագրություններըՀայաստանի և Ռուսաստանի մասնագետները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումԳրիգորյանն ու Էսկյուդիեն ընդգծել են ԵՄ առևտրի ազատականացման միջոցների ընդունման կարևորությունըԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան«Վեհափառի հարցը չի կարող լուծվել իշխանության կամ քաղաքական ուժի միջոցով». Տեր ԳաբրիելԷսպոզիտո եղբայրները պատմություն են կերտել Իտալիայի հավաքականում«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԻրանի խորհրդարանը կարող է քննարկել Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու ծրագիրըԴատախազական ներգործության արդյունքում Զովունիում 643 քմ հողամասը վերադարձվել է համայնքինՖրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանում ծանոթացել են IADAAM ծրագրի և Վեդու ջրամբարի աշխատանքներինStarship-ն առաջին անգամ հասավ Երկրի ուղեծիր՝ 26 արբանյակովՀայաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունները Ռուսաստանում ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումըABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկելՊուտինը արգելել է էներգետիկ ոլորտի մի շարք տվյալների հրապարակումը ԶԼՄ-ներում և համացանցումՈր հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում
Ամենադիտված