ՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Օրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազին Գրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան 

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 23-ի համար

Այլ

Խոյ

Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ: Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք, և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհությունը:

Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:

Ցուլ

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին, նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:

Անձնական հարաբերություններում հնարավոր են որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփական զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:

Երկվորյակ

Զինվեք համբերությամբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շաբաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահերը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պարտության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:

Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված գնումներ կատարել:

Խեցգետին

Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ, սակայն կկարողանաք, ոչ մեկին չնեղացնելով, պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան: Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:

Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրելիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար: Կեսօրին հնարավոր են հետաքրքիր ռոմանտիկ ծանոթություններ:

Առյուծ

Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել: Անգամ, եթե առաջնորդվեք հակասական տեղեկություններով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք: Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբացվեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:

Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտնվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Կույս

Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից: Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում, միևնույն է, ձեզ կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք սպասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:

Ֆինանսական հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները: Օրը բարենպաստ չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար:

Կշեռք

Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագծին վերաբերող տեղեկություններ կստանաք: Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմնորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկապես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:

Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ապագայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նրբանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:

Կարիճ

Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդյունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կարժանանաք, կստանաք նրանց աջակցությունը:

Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամների հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտերիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կստանաք, սպասեք թանկարժեք նվերների:

Աղեղնավոր

Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ:

Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:

Այծեղջյուր

Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ իրենց հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար: Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:

Ջրհոս

Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ: Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել:

Բարեհաջող օր է կարևոր գործնական բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:

Ձկներ

Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից, փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ, այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին, փորձեք առավել շրջահայաց լինել: Ցանկալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ:

Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին: Երեկոյան հնարավոր են ֆինանսական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Ջիբրալթարի օդանավակայանում ներդնում են էլեկտրոնային սահմանային վերահսկողության համակարգՍԱՏՄ-ն խորհուրդ է տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել բանջարեղեն և միրգFT․ Իրանը հուշագրի ստորագրման ընթացքում գերազանցել է ԱՄՆ-ինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 14-ին«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններ
Ամենադիտված