Արազ Օզբիլիսը մասնակցել է բարեգործական խաղի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը Թուրքիայում մասնակցել է բարեգործական խաղի:
Օզբիլիսն ուսի վնասվածքից և վիրահատությունից հետո առաջին անգամ է մտել խաղադաշտ: Թուրքական «Բեշիկթաշ» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը մասնակցել է բարեգործական խաղի, որտեղ Թուրքիայի առաջնությունում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստները մրցել են տեղացիների դեմ: 4:3 հաշվով հաղթել են տեղի ֆուտբոլիստները: Բարեգործական խաղի ընթացքում 50 միլիոն 630 հազար թուրքական լիրա է հավաքվել:
Օբիլիսը վիրահատության էր ենթարկվել 2016 թվականի հոկտեմբերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու