8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Խաղաղություն կամ պատերազմ. սոցցանցերում վտանգավոր քարոզչություն է իրականացվում (լուսանկարներ)

Հրապարակումներ

ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումների գնալու վերաբերյալ, մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ համացանցում, թե՛ լրատվականների տիրույթում: Չեն դադարում քննադատություններ հնչել առաջին նախագահի հասցեին: Քաղաքագետները, պատգամավորները, ազատամարտիկները հայտարարում են, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Կրեմլին ուղղված քայլ էր, ինչու չէ՝ նաև առաջիկա խորհրդարանում մեկ-երկու մանդատ ստանալուն: 

«Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»,- ելույթի ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Շատերի կարծիքով՝ ԼՏՊ-ն իր այդ հայտարարությամբ կանգնում է Սարգսյանի կողքին՝ սատարելով հողեր հանձնելու գաղափարին: Առաջին նախագահի ելույթից հետո սոցկայքերում ակտիվորեն քարոզում են հողեր հանձնելու, փոխզիջումների գնալու, խաղաղություն ձեռք բերելու և պատերազմից խուսափելու գաղափարը: Այլ կերպ ասած՝ ակտիվորեն քարոզվում է պարտվողական քաղաքականությունը: 

Օրինակ՝ Լևոն Տեր Պետրոսյանի քրոջ որդին՝ Առաքել Սեմիրջյանը, այսպես ասած, հարցում  է կատարել. 800 հա հողը հանձնել Ադրբեջանին առանց զոհի՞, թե՞ նույն այդ 800 հա տարածքը տալ՝ 150 զոհ ունենալով: Կարծիքները, իհարկե, հակասական են: Սակայն այն, որ սոցցացնցերում ակտիվ քարոզչություն է գնում, հատկապես ՀԱԿ-ի անդամների կողմից, անհերքելի է: 

Ինչ խոսք, հակառակ կարծիքն արտահայտողները ևս շատ են: Շատերը հողեր հանձնելու, Արցախի կարգավիճակ ստանալու և պատերազմից խուսափելու գաղափարի համացանցային քարոզչությունը դասական սադրանք են որակում: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է՝ պարտվողական տրամադրությունների քարոզչությունը շատ վտանգավոր է: 

«Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո՝ նոր թափով սկսեցին շրջանառվել այդ խոսակցությունները: Չնայած՝ նույն գաղափարները հնչում են նաև իշխանական թևի կողմից, որ պետք է շրջաններ հանձնել՝ կարգավիճակի դիմաց: Բայց ԼՏՊ-ի ասածն ավելի ռադիկալ էր այն առումով, որ նա ասում է՝ շրջանները պետք է հանձնել ոչ թե հստակ կարգավիճակի դիմաց, այլ՝ փուլային տարբերակով, որը որ առաջ են տանում հենց ադրբեջանցիները: Ամեն դեպքում՝ իմ կարծիքով, նույնիսկ հստակ կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման դիմաց, ոչ մի սանտիմետր հող չպետք է հանձնել: Մենք մեր թիկունքը բացելու ենք ու Ադրբեջանը հաստատ գտնելու է այն պատրվակը, որի արդյունքում պատերազմ է սանձազերծվելու ու արդյունքում կորցնելու ենք ամբողջ Արցախը: Ոչ մի Ռուսաստան, ոչ մի միջազգային հանրություն՝ չի փրկելու մեզ, մենք ենք մեզ փրկողը: Եթե մենք այդքանը գիտակցում ենք, ո՛չ մի պարագայում ո՛չ մի թիզ հող չպետք է հանձնենք: Տրամաբանական պատճառ չկա, որի համար մենք պետք է հող հանձնենք: Անգամ նման խոսակցություններ չպետք է շրջանառվեն»: 

Մեր զրուցակցի խոսքով՝ սոցցանցերում, հատկապես ՀԱԿ անդամների կողմից քարոզվում է հող հանձնելու և խաղաղություն ստանալու գաղափարը: «Ոչ մի դեպքում հող հանձնելը չի բերելու խաղաղության: Հակառակը՝ եթե մենք հող հանձնեցինք, կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ վտանգվելու է ամբողջ Հայաստանի անվտանգությունը»,- նշում է Տիգրանը: Ըստ նրա ենթադրությունների՝ նման գաղափարներ տարածողները կամ կոնկրետ ՀԱԿ-ի անդամները, համակիրները, հետապնդում են առաջիկա խորհրդարանում մի քանի աթոռ ունենալ: «Ասենք՝ Ռուսաստանը կարող է ՀՀ իշխանություններին ասել՝ այսինչ ուժը ինձ դուր է գալիս, խորհրդարանում մի քանի մանդատ  տուր և այլն: Իհարկե, աբսուրդ է, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում ինչ-որ հարցեր որոշի: Համենայն դեպս՝ հող չհանձնելու կողմնակիցները շատ ավելի շատ են ու ադեկվատ, քան հակառակը: Ուղղակի խնդիրը նրանում է, որ եթե այս ամենի դեմը չառնենք, մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն, կարող են ընկնել այդ քարոզչության տակ, կարող են փոխել իրենց տեսակետները, ինչն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը և հավելեց՝ «հակառակ կողմից բերվող ցանկացած չակերտավոր փաստարկ հիմնավոր ձևով ջախջախել ու ներկայացնել լուրջ փաստարկներ»: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված